«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանի փոխարեն խորհրդարան է մտնելու Արման Սահակյա՞նը
Գյումրու ապագա քաղաքապետի գերխնդրի քաղաքական լուծումներից հետո լուրեր են պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի փոխարեն խորհրդարան է մտնելու «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը. գրում է «Ժողովուրդ»:
Թերթը հիշեցնում է, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրեց Գյումրիում և պարտություն կրեց. այնտեղից ընտրվեց Մարտուն Գրիգորյանը:
Լուրը ճշտելու նպատակով թերթի թղթակիցը զանգահարել է Սահակյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Իսկ ՀՀԿ-ականները գերադասում են ոչինչ չխոսել այդ թեմայով: