Աշոտ Աղաբաբյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին. «Ինքն իրա կնոջն ու էրեխեքին չի կարող պահել, ո՞նց կարող է ինձ պատգամավոր դարձնել»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ըմբռնումով է մոտենում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` իր հասցեին արված հայտարարություններին:
«Ինքն իրա կնոջն ու էրեխեքին չի կարող պահել, ո՞նց կարող է ինձ պատգամավոր դարձնել: Չեմ ուզում շատ խոսել, որ խոսեմ ինքը կարող ա փախնի»,-նշել է Աղաբաբյանը:
Ինչ վերաբերվում է Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը Գյումրուց «կքշի» պատգամավորին, Աղաբաբյանը նշել է. «Ինքը սամակատ քշել չգիտի, ո՞նց կարող ա տենց բան անի՞»: