«Կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը»
Ավարտվել է Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում: Նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում 2,000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն իրենց շրջանային կենտրոններում, որոնցից 400-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 940 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել է 200 վիրահատություն և լազերային բուժում: Այս մասին հայտնում են Orange Հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Ավարտելով աշխատանքը Սյունիքի մարզում` ուրախությամբ ենք հաստատում, որ Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատորի, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր ուշադրության առանցքում են, իսկ հաղորդակցման խնդիրներ ունեցող անձինք` Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
«Մեզ համար հաճելի է արձանագրել, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից արդեն 9-րդ տարին Հայաստանում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրը գրեթե օրինաչափություն է դարձել մեր երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար: Ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել բնակչության ակնային զննումների և բուժման աշխատանքներ: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը. այն ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու հնարավորություն ստեղծող կարևոր մի նախաձեռնություն: Ուրախ ենք, որ Օրանժ Հիմնադրամը մեզ հետ է նաև Սյունիքի մարզում», - ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,300,000 դրամ:
Աղբյուրը նշում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Orange Հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են արդեն Արմավիրի մարզում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին