Սուրեն Առուստամյանը կրկին 8-րդն է
Նախօրեին կայացել է «Նոր ալիք-2012» երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի երկրորդ փուլը:
Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կատարել է Անդրեի «Իմ սերը քեզ» երգը: Նա հավաքել է 88 միավոր ու կրկին հայտնվել 8-րդ հորիզոնականում, ինչպես և առաջին փուլի արդյունքներով (հավաքել էր 92 միավոր):
Այսպիով, Սուրեն Առուստամյանը երկու մրցութային փուլերի արդյունքում ունի 180 միավոր: Հուլիսի 28-ին կայանալու է երրորդ մրցութային փուլը: Հայաստանցի երգիչը կատարելու է Բրանդոն Սթոնի «Next to you» երգը: Երեք փուլերի արդյունքում կորոշվի հաղթողը:
Նշենք, որ երկու փուլերից հետո առաջատարն է Իտալիայի ներկայացուցիչը, ով ունի ընդհանուր առմամբ 193 միավոր, երկրորդ տեղում է ուկրաինացի Մարիա Յերեմչուկը, երրորդում Լատվայի ներկայացուցիչը:
Մրցույթին մասնակցում է 14 երկրից 16 ներկայացուցիչ:
Նախորդող նորություններ`
«Նոր ալիք-2012». Սուրեն Առուստամյանը դեռ 8-րդ հորիզոնականում է. 2 փուլ առջևում է
Մեկնարկում է «Նոր ալիք-2012»-ը. Սուրեն Առուստամյանը բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները