«Կիրառական քաղաքագիտություն» ամառային դպրոց` երիտասարդների համար
«Կիրառական քաղաքագիտություն» խորագրով ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցներ հուլիսի 26-ին ստացել են ավարտական հավաստագրեր։ Ամառային դպրոցը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
Ծրագրի համակարգող Էդգար Հովհաննիսյանը նշել է, որ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով անցկացված ամառային դպրոցը մեծ փորձառություն է տվել երիտասարդներին։ Այն նաև ուղեցույց է հանդիսանում՝ հետագայում ստացած հմտությունների հիման վրա ավելի հարստացնելու ունեցած գիտելիքները և դրանք կիրառելու հասարակական-քաղաքական ոլորտներում։ Ամառային դպրոցի մասնակիցներին նվերներ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։
Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության, «Կիրառական քաղաքագիտություն» խորագրով ամառային դպրոցը նպատակ ուներ երիտասարդներին ծանոթացնել քաղաքագիտության, սոցիոլոգիայի, պատմության և մի շարք այլ դիսցիպլինների կարևոր և արդիական թեմաներին։ Ամառային դպրոցի դասընթացավարները հեղինակավոր գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ էին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան