«Համազգային» պետական թատրոնը «սպասում է» քաղաքապետարանի որոշմանը
«Համազգային» պետական թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումն ավարտվել է: Ելույթ են ունեցել ՀՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ովքեր իրենց խոսքում ընդգծել են թատրոնի կառուցման անհրաժեշտությունը, նաև որ ընտրված վայրը համապատասխանում է ճարտարապետական չափանիշներին: Եղել են նաև հակափաստարկներ ներկայացնողներ:
Թատրոնից Panorama.am-ին փոխանցեցին, որ իրենք սպասելու են քաղաքապետարանի որոշմանը, թե ի վերջո` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում կառուցելու է թատրոնի շենքը, թե ոչ:
Նախորդող նորություն` «Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում