«Ժամանակ». Վարդան Ղուկասյանի թիմակիցները գյումրեցիներից ստորագրություններ են հավաքում
Երկու օր է Գյումրիում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ մի խումբ երիտասարդներ շրջում են քաղաքի տարբեր թաղամասերով և ցուցակագրում մարդկանց:
«Ժամանակի» տեղեկություններով, այդ երիտասարդները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցներն են, որոնք գյումրեցիներից հավաքում են ստորագրություններ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նրանք ակցիա են կազմակերպելու ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի՝ «վերևներում» ներկայացնելով որպես գյումրեցիների ցանկություն: Ի դեպ, նույն այդ գյումրեցիները շուտով պահանջելու են, որ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
Թերթի տեղեկություններով, Ղուկասյանի թիմակիցներին սատարելու պատրաստակամություն են հայտնել Գյումրիում գործող որոշ ՀԿ-ներ, որոնք «սնվում» են քաղաքապետարանի բյուջեից: