Իսլամագետ. Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցն առաջնային է

Սիրիայում տեղի ունեցող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, Սիրիայի հետագա զարգացումների և սիրիահայ համայնքի հետագա ճակատագրի հետ կապված Panorama.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք Սիրիայում ստեղծված իրավիճակը:

-Սիրիայում շարունակվող զինված բախումները Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև վերջին օրերին առավել ինտենսիվ, լայնածավալ և արյունալի բնույթ են ստացել: Ընդդիմադիրների կողմից հայտարարված «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում» գործողությունների հայտարարությամբ և հուլիսի 18-ին Դամասկոսում իրականացված պայթյունի հետևանքով սիրիական առանցքային պաշտոնյաների մահվան արդյունքում երկրում ծավալվեցին ռազմական խոշորամասշտաբ գործողություններ` ներառելով մայրաքաղաք Դամասկոսը, Հալեպը և այլ տարածքներ: Կառավարական ուժերը դեռևս կարողանում են ճնշել ընդդիմադիր ուժերին, սակայն վերջիններս, ստանալով ֆինանսական, ռազմական և մարդկային ռեսուրսի լուրջ օժանդակություն, կարողանում են դիմակայել կառավարական ճնշումներին: Սիրիայում մարտերն էլ ավելի կսաստկանան Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական բացումից հետո, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը որոշ չափով կշեղվի Սիրիայից:

-Արդյո՞ք Բաշար ալ-Ասադին կհաջողվի ճնշել ընդդիմադիրներին և պահպանել իշխանությունը:

-Արտաքին ճնշումների մեծ ծավալները և Սիրիայի ապագա ճակատագրի կանխատեսման առումով մեծ տերությունների դիրքորոշումները վկայում են Բաշար ալ-Ասադի վարչակարգի փոփոխության մասին, սակայն մտավախությունը կապված է այն հանգամանքի հետ, թե որ ուժերն են ղեկավարելու Սիրիան Բաշար ալ-Ասադից հետո: Այս հարցում, ինչպես նաև Սիրիայի ապագա ճակատագրի առումով, չկա միասնություն և հստակ դիրքորոշում ինչպես արտաքին ուժերի, այնպես էլ ընդդիմադիրների շարքերում:

Սիրիական հասարակության լայն շերտերը դեռևս ներգրավված չեն հակամարտության մեջ, և արտաքին ուժերի ջանքերը վերջին շրջանում ուղղված են այդ լայն զանգվածներին ակտիվացնելու և զարգացումների մաս դարձնելու փորձերին: Երկար տարիներ ավտորիտար վարչակարգի պայմաններում ապրող հասարակությունում ամեն փոփոխություն և դրա հետ կապված յուրաքանչյուր զարգացում անկանխատեսելի է: Այս համատեքստում պետք է թույլ չտալ իսլամական արմատական խմբավորումների (այդ թվում ծայրահեղական) ակտիվ ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, և արմատականների իշխանության գալը կարող է պատճառ դառնալ Սիրիայի կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումներին: Բացի այդ, մեծ հավանականություն կա Սիրիայի սպառազինության մեջ առկա քիմիական զենքի հայտնվելը արմատականների ձեռքերում, ինչը պայթյունավտանգ կդարձնի ոչ միայն Սիրիայում տեղի ունեցող գործընթացները, այլև տարածաշրջանն ամբողջապես:

Շատ կարևոր է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը: Սիրիան, երկար տարիներ լինելով արաբական ուժեղ և կայացած երկրներից մեկը, միշտ զսպող դերակատարում է ունեցել տարածաշրջանային հակամարտություններում, և նրա ամբողջականության պահպանումը միմիայն կնպաստի տարածաշրջանի կայունության պահպանմանը: Սակայն ներկա զարգացումները, հատկապես Սիրիայի հյուսիսում ակտիվացող քրդական գործոնը, հակառակն են համոզում: Ճգնաժամի հաղթահարման և Սիրիան ուժեղ, զարգացող և տարածաշրջանային գործընթացների լուրջ դերակատար դարձնելու համար կարևոր է սիրիական հասարակական լայն շերտերի գործուն մասնակցությունը տեղի ունեցող գործընթացներին:

-Ի՞նչ է սպասվում Սիրիայում բնակվող հայկական համայքին:

-Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների ահագնացող չափերը մտորելու տեղիք են տալիս, առավել ևս, որ այնտեղ ունենք մեծ հայկական համայնք: Ցավալի է, որ վերջին շրջանում հակամարտության գլխավոր թատերաբեմի է վերածվել հենց Հալեպը, որտեղ ապրում են մեծ թվով հայեր, և որտեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում կառավարական և հակակառավարական ուժերի միջև: Սակայն, Հալեպի հայկական թաղամասերում դեռևս խաղաղ է և հայերի զանգվածային արտահոսք չի նկատվում: Օրերս Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի արած հայտարարությունն այն մասին, որ սիրիահայ համայնքը դեմ է արտագաղթին, որ պետք է միասնություն ցուցաբերի և որպես Սիրիայի քաղաքացիներ տեր կանգնի իր իրավունքներին, վկայում է, որ հայերից շատերը կմնան և կշարունակեն ապրել Սիրիայում:

Ունենալով լիբանանահայերի փորձը, որոնք լիբանանյան ճգնաժամի տարիներին համախմբվեցին և, մի կողմ դնելով ներկուսակցական, ներհամայնքային խնդիրները, հաղթահարեցին ճգնաժամը` սիրիահայերը որոշակի միասնություն են ցուցաբերում. նրանց շրջանում հնչում են կոչեր պահպանել չեզոքություն, զգուշություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ հավաքել և համատեղ դիմակայել վտանգը:
Դրա հետ մեկտեղ սիրիական ճգնաժամի ընթացքում ՀՀ-n պետք է ակտիվություն ցուցաբերի տարբեր մակարդակներում և ամեն ինչ անի, որպեսզի Սիրիայում մնացող սիրիահայերն իրենց միայնակ և լքված չզգան, իսկ Հայաստան եկած սիրիահայերին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով:

Հայաստանի պետական ինստիտուտները, կուսակցական և հասարակական շրջանակները, սովորական քաղաքացիները իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի սիրիահայերը հնարավորինս անցավ ու առանց կորուստների դուրս գան այս ճգնաժամից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}