Իրավապահ մարմինները չեն կարող գաղտնալսել «Skype»-ը. Ծառայությունը պաշտոնապես հերքել է
Այլևս Microsoft-ին պատկանող «Skype»-ի ղեկավարությունը հերքել է ավելի վաղ շրջանառվող տեղեկությունը, թե իրենք փոփոխել են անվտանգության քաղաքականությունը և հատուկ ծառայություններին հնարավորություն տվել ծանոթանալ օգտատերերի տվյալներին: Հերքման հայտարարությունը տեղադրվել է «Skype» ծառայության պաշտոնական բլոգում, որտեղ «Skype»-ի քաղաքականության մշակման բաժնի ղեկավար Մարկ Գիլլետը (Mark Gillett) ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իրավիճակը:
«Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Skype-ի ադմինիստրացիան պատրաստվում է փոփոխության ենթարկել ծառայության կառուցվածքը, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տա ծանոթանալ օգտատերերի խոսակցություններին: Ճիշտ չէ», -գրել է ծառայության ներկայացուցիչը:
Ըստ Գիլլետի, Skype-ի կառուցվածքային որոշումները իրավապահ մարմիններին հնարավորություն չեն տալիս օգտատերերի զանգերը լսելու և հավելյալ մոնիտորինգ իրականացնելու համար: «Օգտատերերի կապը նաև հետագայում կիրականացվի բացառապես երկու մարդկանց անմիջական կապի միջոցով: Միայն որոշ դեպքերում ընկերությունը կարող է ավելացնել լրացուցիչ սերվեր` զանգերը կառավարելու և սպասարկելու համար», -նշել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Գիլլետը նաև ոչ ճշգրիտ է համարել այն տեղեկությունը, թե իրավապահ մարմիններին կարող են հասու լինել օգտատերերի հաղորդագրությունները և նաև այն, որ ծառայությունը հրաժարվում է օգտատերերի հեռախոսազանգերի անվտանգությունն ապահովելուց:
Նրա խոսքով, ծառայության ծրագրային ապահովումն այնպիսին է, որ կոդավորում է իրականացվում համակարգիչների, սմարթֆոնների և այլ թվային ապարատների միջև, որոնց վրա բեռնվում են օգտատերի skype-ի տվյալները: Բացառություն է կազմում, իհարկե, Չինաստանը, որտեղ Skype -ն ունի չաթի ֆիլտրեր, ինչն էլ համապատասխանում է այդ երկրի օրենսդրությանը:
«Skype»-ի խոսակցություններին հնարավոր է ծանոթանալ նաև Հայաստանո՞ւմ
«Skype»-ի միջոցով կարող ե՞ն գաղտնալսել օգտատերերի խոսակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան