Օդի ջերմաստիճանը կնվազի սպասվում են տեղումներ, հնարավոր է կարկուտ
Հուլիսի 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: