Հայաստանում հիմնական անչափահաս հանցագործները տղաներ են
2012-ի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է. այս տարի վեց ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 187 դեպք, իսկ նախորդ տարի 255: Այդ մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքով, նվազել է նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը. Եթե նախորդ տարի դրանք եղել են 213-ը, ապա այս տարի նրանք 184-ն են:
Պաշտոնյայի ներկայացմամբ, ըստ հանցատեսակների նվազում է կատարվել գողություն և գույքի հափշտակում հանցատեսակների թվում` 165 նախորդ տարի է եղել, իսկ այս տարի` 90: Արձանագրվել է կողոպուտի 2 դեպք և ավազակության 1 դեպք: Մարմնական վնասվածնքեր պատճառելու 16 դեպք է եղել այս կես տարվա ընթացքում, իսկ նախորդ տարի` 25 դեպք է եղել: Նշված 16 դեպքից միայն մեկի դեպքում է, որ մարմնական վնասվածքը ծանր է եղել: Իսկ նախորդ կես տարվա ընթացքում արձանագրված 25 դեպքից 9-ը եղել են մարմնական ծանր վնասվածք հասցնելու դեպքեր:
Ոստիկանության գնդապետի ներկայացմամբ, շատ քիչ են հանցագործություն կատարած աղջիկները: «Հանցագործներն հիմնականում տղաներն են», -նկատեց Նելլի Դուրյանը:
Ընդհանուր առմամբ, անչափահասների կողմից կատարված հանցատեսակների նվազումը, ըստ տիկին Դուրյանի, պայմանավորված է այս տարվա հունվարից դպրոցներում անչափահասների հետ ոստիկանության կողմից տարվող դաստիարակչական աշխատանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները