Է. Հովհաննիսյան. Ալիևն ինքն իր համար ցմահ նախագահ լինելու «կանաչ լույս» է վառել
«Ադրբեջանում բավական երկար ժամանակ է նախագահի իշխանական թեկնածուի ներկլանային պայքար էր գնում, չնայած մի քանի տարի առաջ Ադրբեջանի նախագահի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո (Սահմանադրության մեջ կատարած փոփոխությունն Ալիևին հնարավորություն կտա երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում) պարզ դարձավ, որ Ալիևը չի պատրաստվում սահմանափակվել 2 անգամ անընդմեջ նախագահ լինելու մտքից և գնալու է դեպի նախագահության երրորդ շրջան»,- Panorama.am-ի հարցի, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի իշխող կուսակցության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում 3-րդ անգամ է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը, ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Ալիևը հատուկ իր համար «կանաչ լույս» վառեց, որպեսզի կրկին հնարավորություն ունենա առաջադրվելու և ապահովելով իր ցմահ նախագահ լինելը:
«Ճիշտ է՝ զուտ Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից Իլհամ Ալիևի առաջադրումը չի հակասում սահմանադրությանը, սակայն այն հակասում է Արևմտյան արժեքներին ու ավանդույթներին: Սա լուրջ ազդակ է աշխարհին առ այն, որ Հարավային Կովկասում կա մի պետություն, որը լայն թափով գնում է ավտորիտար ճանապարհով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հավելեց նա:
Փորձագետը զուգահեռներ տանելով արաբական աշխարհում տեղի ունեցած հեղաշրջումներին, նշեց, որ Ադրբեջանը երկար չի կարող իր բնական ռեսուրսների հաշվին իշխանություն պահել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ նավթային ռեսուրսները երկարաժամկետ կտրվածքով կարողանում են նման խնդիր լուծել:
«Այն ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում՝ մի օր պայթելու է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան