Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 17:31-ին Հայաստանի Սեյսմիկ ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.980 և արևելյան երկայնության 44.550
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում