Գ. Մինասյան. Իշխանությունները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ շտկումներ կանեն
«2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններն անշուշտ հնարավոր եղավ ավելի բարձր մակարդակով անցկացնել, քան նախորդ ընտրությունները: Միաժամանակ ընտրական պրոցեսները բացահայտում են այնպիսի թերություններ, որոնք շտկումներ են պահանջում և այդ առումով խորհրդարանական ընտրությունները բացառություն չէին»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք իշխանությունները հետևություններ են արել խորհրդարանական ընտրություններում նկատված բացթողումներից և առավել կազմակերպված մոտեցում են ցուցաբերելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա կարծիքով, իհարկե խորհրդարանական ընտրություններից ՏԻՄ ընտրություններ ընկած ժամանակահտվածն այդքան էլ մեծ չի, սակայն առկա ժամանակահատվածն էլ հնարավորությւոն կտա, որպեսզի ընտրությունների կազմակերպման ու իրականացման մեջ ներգրավված բոլոր կառույցները հետևություններ անեն և հասնեն նրան, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները զերծ լինեն այն թերություններից, որոնք նկատելի էին խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան