Քաղաքական 09:40 30/07/2012

Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք. Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ նման ջերմ մթնոլորտում ողջունելու Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ չափազանց հաճելի և օգտակար է, որ մենք կարողացանք այսօր հանդիպել, զրուցել իրար հետ, կարծիքներ փոխանակել այս ջերմ մթնոլորտում:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության կերտողն է: Ձեզնից յուրաքանչյուրը մեր ընդհանուր ազգային ապագայի սերմնացանն է առանց չափազանցության: Մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ` հաղթահարելով մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները: Պարզապես պիտի կոփենք մեր կամքը, հավատանք ինքներս մեզ և գործենք վճռականորեն:

Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միայն իրար հետ ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ գիտակցելով մեր սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը:
Ձեր կազմակերպված ու հետևողական համայնքը մեր կողքին է եղել 20-ամյա անկախ Հանրապետության բոլոր օրհասական պահերին: Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների ու դժվարությունների պահերին դուք զորավիգ եղաք և աջակցեցիք Հայաստանին: Դուք նպաստեցիք նրա կայացմանը, աջակցեցիք երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում Հայրենիքին իրենց գիտելիքով ու կարողություններով, գաղափարներով և ֆինանսական ներդրումներով:

Հայ-անգլիական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դեռ Կիլիկիայի հայ արքաները ջերմ բարեկամական հարաբերություն ունեին Անգլիայի թագավորների հետ: Նրանք անգամ խաղաղարար առաքելություն են իրականացրել Ֆրանսիայի և Անգլիայի միջև: Իսկ դրանից մի քանի դար հետո, Հնդկաստանում անգլիական առևտրական ընկերություններին հայ վաճառականների մատուցած ծառայությունները բարձր գնահատելով, թագավորական հրովարտակով նրանց շնորհվել էր «Անգլիայի ազատ քաղաքացիների» կարգավիճակ:

Ձեր համայնքը այդ փառահեղ պատմության իրավատերն է: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ այս՝ համեմատաբար փոքր համայնքում գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ և կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական ու մարզական, բարեգործական և կանանց միություններ, հայագիտական կենտրոններ: Հայկական խանդավառությամբ ու բրիտանական հետևողականությամբ դուք պահպանում և զարգացնում եք համայնքը, ձեռք մեկնում Արցախին ու Հայաստանին: Գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում բազմաթիվ հայ անհատներ հասել են բացառիկ բարձունքների` չմոռանալով իրենց հայկական արմատները, բարձր պահելով ազգի պատիվը:

Հարգելի՛ ներկաներ,
Մենք անկարող ենք մոռանալ հայության մորմոքը: Կարծում եմ, ձեր համայնքը մեծ ներուժ ունի, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին: Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս առումով լինելու է շրջադարձային:

Մեծ Բրիտանիայի համայնքն ունի միասնաբար և համառորեն դժվարությունները հաղթահարելու մեծ փորձ և հմտություններ: Վստահ եմ, որ շարունակելով ու զարգացնելով հայրերի ու պապերի լավագույն ավանդույթները՝ նոր սերունդը պիտի գիտակցի, որ նաև իր ուսերին է դրված հայրենիքը զորացնելու և համազգային հիմնախնդիրները լուծելու ծանր բեռը:
Մենք պետք է կարողանանք համաքայլ ընթանալ ժամանակի հետ և կարողանանք ներկայում կերտել մեր սերունդների հայկական ապագան: Իսկ այդ ապագայում Սփյուռքը և Հայրենիքը միասնական են` մեկ հոգի ու մեկ մարմին:

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,
Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այսօր նոր ձև ու բովանդակություն է ստացել, դարձել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը: Սփյուռքի ներկայությունը առկա է բոլոր բնագավառներում: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են:
Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում: Այն պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է մեխանիզմներ, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից անդին՝ դեպի փոխադարձ շահութաբեր գործընկերություն:
Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղեր ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Վերջիվերջո, հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Դուք ձեր հզոր մասնագիտական, տնտեսական, մարդկային հնարավորություններով ի սկզբանե միացել եք հայոց մեծ երթին: Սակայն այսօր ձեզ տրված է նոր հնարավորություն` երկքաղաքացիության ինստիտուտը: Ես չգիտեմ, այս դահլիճում քանի երկքաղաքացի կա: Ձեզ կոչ եմ անում դառնալ նաև Հայաստանի քաղաքացիներ և անմիջականորեն մասնակցել հայրենիքի կառուցման բոլոր գործընթացներին:

Մեր ազգային ինքնության առհավատչյան Հայաստանն է: Նրա հետ է կապված հայ մարդու ապագայի տեսլականը: Նրա անցյալն իբրև մասունք հայրենի հողում է ամփոփված: Նրա ներկան բոլոր թելերով հայրենիքի հետ է կապված:
Մեզնից յուրաքանչյուրի ուժն ու մեծությունն ուղիղ համեմատական են հայրենիքի հզորությանն ու բարեկեցությանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի նրա հզորացմանը: Հավատացեք, սա է հայ ժողովրդի կենսունակության միակ բանաձևը, նրա հավերժության բանալին:

Հզոր և ուժեղ Հայաստան ունենալով՝ ունենում ենք նաև հպարտ և կազմակերպված Սփյուռք:
Շնորհակալ եմ այս ընդունելության, ջերմ մթնոլորտի և ձեր ջանքերի համար: Շնորհակալ եմ, որ հայ եք մնացել ու շարունակում եք պահպանել ձեր ինքնությունը: Լինել Միացյալ Թագավորության քաղաքացի՝ բարձր պատիվ է, բայց դրա հետ միասին լինել հայ՝ երջանկություն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}