Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կսկսվի 15 օրից
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կիրականացնի «Կանակա» ընկերությունը: Ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել այսօր: Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացվում է Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և ավստրալիական Do Something կազմակերպության կողմից:
«Կանակա» ԲԲԸ-ն ավելի քան 15 տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին ընկերությունը աչքի է ընկել նաեւ դպրոցաշինության գործում: Մասնավորապես, ընկերությունն իրականացրել է Գյումրիի Օյունջյան դպրոց-վարժարանի շինարարությունը, Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցի կապիտալ վերանորոգումը: Այդ մասին տեղեկացնում է «Մեդիամաքս»-ը: