Ճոյտը քաղաքապետ լինելու ցանկություն չունի
«Նման բան չկա, ես չեմ պատրաստվում առաջադրվել»,- Panorama.am-ին ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ում անունը ևս շրջանառվում է Էջմիածնում որպես քաղաքապետի թեկնածու:
Հ. Հակոբյանը նշեց, որ ինքն ի սկզբանե ասել է, որ քաղաքապետի ընտրություններին չի մասնակցելու: Նրա խոսքով, կան մարդիկ, որ գալիս են իր մոտ ու փորձում ստանալ նրա աջակցությունը, բայց Հ.Հակոբյանը նրանց հասկացնում է, որ պետք չի. «Ես նրանց ասում եմ, որ պետք չի, քանի որ իրենց ռեսուրսները շատ քիչ են ու իրենք չեն հաջողի: Կարծում եմ իրենց մասնակցությունն անիմաստ է»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ կոնկրետ երկու հոգի կա, ովքեր իրեն դիմել են աջակցություն ստանալու առումով, սակայն հրաժարվեց կոնկրետացնել ու անուններ հնչեցնել: Միայն հորդորեց սպասել մինչև պաշտոնական առաջադրումները:
Հիշեցնենք, Էջմիածնում քաղաքապետ ընտրելու են արդեն սեպտեմբերին, ամենահավանական թեկնածուն համարվում է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Շրջանառվում է նաև նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան