Արաբագետ. Ասադին փոխարինողը կարող է լինել պաշտպանության նախկին նախարարի որդին
«Տարբեր տեղեկություններով Հալեպում կենտրոնացած են 10.000 գրոհայիններ, կառավարական ուժերին կհաջողվի քայլ առ քայլ մաքրել Հալեպը»,- Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Հալեպ տանող ճանապարհները փակ են և սկսվել է Հալեպն ընդդիմությունից մաքրելու գործողությունը: Մանուկյանը ընդգծեց, որ Հալեպը Սիրիայի տնտեսական մայրաքաղաքն է, կարևորագույն հանգույց, և բնական է, որ Սիրիայի իշխանությունները վճռական են այն պահելու հարցում:
«Վերջին օրերին Սիրիայի շուրջ ամենակարևոր իրադարձությունը Հալեպի համար ճակատամարտն է, իսկ ընդհարապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ունեն համաշխարհային նշանակություն», - ասաց նա:
Փորձագետի կարծիքով, արդեն շոշափելի է դառնում Բաշար Ասադին փոխարինողի հարցը: Ըստ բանախոսի` տեղեկություններ են տարածվել, որ Ասադին փոխարինողը կարող է լինել պաշտպանության նախկին նախարարի որդին` Մանաֆ Տլասը:
«Այս պահին շրջանառվում է նրա անունը, որպես նախագահի կոմպրոմիսային թեկնածու», - ասաց նա, միաժամանակ ընդգծելով, որ սիրիական ճգնաժամում տարբեր ուժեր են ներգրավված և շատ դժվար կլինի Տլասսին հեշտությամբ բերել իշխանության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում