Գեներալ Մանվելի մարդիկ սպառնում են բոլոր նրանց, ովքեր քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն
Եթե սեպտեմբերյան ՏԻՄ ընտրությունները որոշ համայնքներում թեժ մթնոլորտում են անցնելու, ապա Էջմիածնում, «Հրապարակին» հասած լուրերով, դա տեղի չի ունենա, քանի որ, համայնքից հասած լուրերի համաձայն, հիմիկվանից գեներալ Մանվելի մարդիկ գործի են անցել և սպառնալից հայտարարություն են անում` ի լուր ամենքի, որ ոչ ոք չհանդգնի առաջադրվել քաղաքապետի թեկնածու:
«Մանվել Գրիգորյանի` ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, փաստորեն, Էջմիածնում իր քաղաքապետ որդու` Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման հարցը կասկածի տակ չի առնվի, և նա կրկին հայտ կներկայացնի այս պաշտոնի համար: Թեպետ դեռ շաբաթներ առաջ լուրեր կային, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն Էջմիածնի մեծահարուստներից մեկի` Ալբերտ Սախկալյանի որդին, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ու նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Սակայն երեկ նրանցից ոմանց հետ զրույցից պարզ դարձավ, որ Էջմիածնի տիրող մթնոլորտը, համենայն դեպս, հետ է պահել նախկին ցանկություններից»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները