Գյումրիի քաղաքապետը հրահանգել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»
«Ժողովրդի» տեղեկություններով՝ վերջին օրերին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է իր մոտ կանչել քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցներին և հրահանգել գրանցվել «Ֆեյսբուք»-ում` մասնակցելու այնտեղ կազմակերպված քվեարկություններին: Սակայն Ղուկասյանի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունը` ասելով. «Էդ ի՞նչ բան է, էդ ի՞նչ բամբասանք է: Դա մեր աշխատաոճը չէ և չի համապատասխանում իրականությանը: Մարդիկ կան, որ ուզում են ինտրիգա ստեղծել ու տալիս են մեր անունը: Կրկնում եմ`դա մեր ոճը չէ»:
Թերթը հավելում է, որ թեև հանգստյան օրերին ընթացող քվեարկություններում առաջատարը եղել է ԲՀԿ անդամ, բայց «ճակատագրով» ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուամենայնիվ, Վարդանիկը շարունակում է «Ֆեյսբուք», «Օդնոկլասսնիկի», 1001 golos.ru կայքերի միջոցով փորձել ցույց տալ իշխանություններին, թե իր վարկանիշը բարձր է: Ավելին, ի հեճուկս խոսնակի հերքումների, ըստ թերթի տեղեկությունների, այս օրերին ֆեյսբուքյան իրական և կեղծ հաշիվներ են բացում նույնիսկ Վ. Ղուկասյանի թիկնազորի անդամները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների ծիծաղը: Թերթի հետ զրույցում նրանցից մեկն իրենց հատուկ ոճով կատակել է՝ ասելով. «Վարդանիկի ախրանեն արդեն կըսե, թե մեր զենքը կամպյուտրի մգնիգն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները