Ինչո՞ւ Ծառուկյանը չի թույլատրում փեսային առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով. «Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը աներոջը` Գագիկ Ծառուկյանին այդպես էլ չի կարողանում համոզել, որպեսզի նա թույլատրի կրկին առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում:
«Տեղեկություններ կան, որ քաղաքապետը Ծառուկյանին հանդիպել է Լոնդոն մեկնելուց առաջ` մտածելով, որ տրամադրությունը բարձր կլինի, և գուցե մտադրությունը փոխած լինի: Սակայն Ծառուկյանն իր փեսային ասել է, թե ժողովուրդը դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, Գուլոյանը հեղինակազրկում է ԲՀԿ առաջնորդին»:
Երեկ թերթը փորձել է Կարո Գուլոյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է եղել: «Քաղաքապետ դառնալուց հետո Ծառուկյանի փեսան երկու նոր ռեստորանի տեր է դարձել` «Ղարս» և «Փարվանա», ինչպես նաև ձկնաբուծարան է գնել, սեփականաշնորհել Աբովյանի հանրախանութը` տեր դառնալով նաև գազալցակայանների Եղվարդում և Արգավանդում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները