Մահացել է Եվգենի Պաստերնակը` Բորիս Պաստերնակի ավագ որդին
Կյանքի 89-րդ տարում այսօր Մոսկվայում մահացել է գրականագետ Եվգենի Պաստերնակը` աշխարհահռչակ գրող Բորիս Պաստերնակի ավագ որդին: «Ռիա Նովոստին» (РИА Новости) հայտնում է, որ նա մահացել է սրտի կանգից առավոտյան ժամը 7-ի սահմաններում:
Գրականագետի եղբոր դուստրը` Ելենա Պաստերնակը, հայտնել է, որ որևէ հիվանդություն նրա հորեղբայրը չի ունեցել:
«Այդ տարիքին բնորոշ բոլոր հիվանդությունների համադրմամբ պարզապես կանգ է առել սիրտը, ոչինչ արտառոց չի եղել», - ասել է նա:
Եվգենի Պաստերնակը կհուղարկավորվի Պերեդելկինո գյուղում` իր հոր կողքին:
«Սա նրա կամքն էր, որևէ այլ տարբերակներ մենք չենք քննարկում», -ասել է Ելենա Պաստերնակը և հավելել, որ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա կամ հինգշաբթի կամ ուրբաթ:
Նշենք, որ գյուղում է գտնվում նաև Բորիս Պաստերնակի տուն- թանգարանը:
Եվգենի Պաստերնակը Բորիս Պաստերնակի որդին է առաջին ամուսնությունից. մայչը` նկարչուհի Եվգենիա Լուրյեն է: Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Լինելով գրականության պատմության և հերմենևտիկայի մասնագետ, նա նաև իր հոր ստեղծագործությունների լավագույն գիտակն էր և նրա 11-հատորյակի համախմբագիրն ու հրատարակիչը: Պարգևատրվել է «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի» և «Մարտական սխրանքների համար» մեդալներով: 1989 թվականին Ստոկհոլմում ստացել է իր հոր Նոբելյան մրցանակն ու մեդալը:
1946 թվականին, ավարտելով ռազմական ուսումնարաններից մեկը, ստացել է հատուկ սարքավորումների ինժեներ- մեխանիկի մասնագիտություն, իսկ 1969 թվականին դարձել տեխնիկակական գիտությունների թեկնածու:
Ալեքսանդր Սոլժենիցինի ընտանիքի` արտերկիր մեկնելուց ճանապարհելու համար նա ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը տեխնիկական ոլորտում:
1960 թվականին` հոր մահից հետո, նա նվիրել է Բորիս Պաստերնակի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ: 1976 թվականին նա դարձել է ԽՍՀՄ Ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի գիտաշխատող:
Եվգենի Պաստերնակը ամուսնացած էր Ելենա Վալտերի, փիլիսոփա Գուստավ Շպետի թոռան հետ: Երեք երեխաների հայր էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում