Սիրիահայերի համար Երևանում արևելահայերենի պարապմունքներ են անցկացվում
Հայաստանի սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հյրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի /տասը երեխա/ դասերը սկսվել են հուլիսի 30-ին: Պարապմունքները անցկացվում են Ստ.Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 9.30-13.00:
Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը: Ըստ աղբյուրի, օգոստոսին կսկսեն նաև երկրորդ խմբի դասերը, որոնց կմասնակցեն «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաները:
Հայերենի /արևելահայերենի/ դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն կամ զանգահարել +37410585601 117 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան