Հայաստանում Սիրիայի դեսպանատունը հայտարարել է ընդդիմության կողմն անցած դիվանագետի առաքելության դադարեցման մասին
Հայաստանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտարարությունով տեղեկացրել է Մոհամադ Հոսսա Հեֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հայաստանում Սիրիայի դեսպանատնից Panorama.am-ին նախօրեին տեղեկացրել էին, որ Հեֆեզը երեկ դեսպանություն չի ներկայացել:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էին Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում