Ուգանդացիներին արգելվել է դիպչել միմյանց
Ուգանդայի իշխանությունները արգելել են երկրի քաղաքացիներին միմյանց դիպչել` այդպիսով փորձելով ապահովագրել Էբոլա հիվանդության տարածումը: «Ուտրո.ռու»-ն հիշեցնում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում Ուգանդայում այդ հիվանդությունից մահացել է 14 մարդ:
Ներկա դրությամբ բժիշկները փորձում են ճշտել բոլոր այն անձանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ: Էբոլայի տարածման համար բավարար է միայն ձեռք սեղմել, համբուրվել կամ սեռական հարաբերություն ունենալ վարակակրի հետ: Երկրի առողջապահության նախարարությունն արգելել է մահացածներին հուղարկավորել սովորականի պես:
Կարանտինում են 7 բժիշկներ և Մուգալոի հոսպիտալի 13 աշխատակիցներ: Աղբյուրը նշում է, որ այսօրվա դրությամբ հիվանդությունը բուժող դեղամիջոց գոյություն չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա