Համացանց 11:15 01/08/2012

Հայաստանը ծերացող երկիր է, և առաջիկա տարիներին վտանգն ավելի կխորանա. Հետազոտություն

Հայաստանի կառավարությանը մտահոգել են հասարակության ծերացման ահագնացող ցուցանիշը, տարեցների հիմնախնդիրները և հինգշաբթի կառավարության կայանալիք նիստում պատրաստվում է հավանության տալ Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրին:

Ճիշտ է, 2012 թվականն արդեն կիսվել է և ծրագրում չի մատնանշվում` ինչ է արել կառավարությունը այս կես տարիների ընթացքում տարեցների խնդիրները լուծեու ուղղությամբ, փոխարենը ներկայացվում է առաջիկա 4 տարիների ընթացքում իրականացվելիքը:
Մինչև ռազմավարությունը մշակելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը` ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի և տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի աջակցությամբ հետազոտություն են իրականացրել` պարզելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`50 և բարձր տարիք ունեցող անձանց ընտանեկան փոխհարաբերությունները, առողջությունը, ապրելակերպը, բարեկեցությունը, զբաղվածությունը, կենսաթոշակային և ֆինանսական ապահովվածության աստիճանը:

Միջազգային դասակարգման համաձայն, տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք, սակայն Հայաստանում կենսաթոշակի տարիքը սահմանված է 63 տարին, հետևաբար, ռազմավարության մեջ ներկայացված վերլուծությունը վերաբերում է այդ տարիքի անձանց: Ըստ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 63 և բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2011-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության 11,5 տոկոսը կամ 376,1 հազար մարդ, որից՝ 85 և ավելի տարիք ունեցողները կազմում են մոտ 11,5 հազար մարդ: 100 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է 126:

Տարեցների ընդհանուր թվում կանայք կազմում են` 63 + տարիքային խմբում՝ 60.6 %, 65+ տարիքային խմբում՝ 61.1 %, 75+ տարիքային խմբում՝ 63.5%: Այսինքն, ըստ հետազոտողների, ինչքան բարձր է տարիքային խումբն այնքան ավելանում է կանանց տեսակարար կշիռը, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի:

Այսպես, հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73,9 տարի ըստ որում տղամարդկանց համար 70,6, իսկ կանանց համար՝ 77,0 տարի: Հանրապետության բնակչության 64 տոկոսը քաղաքաբնակ է, իսկ 36 տոկոսը` գյուղաբնակ, չնչին շեղումով պատկերը նույնն է նաև տարեց բնակչության շրջանում: Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում գյուղաբնակ կանայք և տղամարդիկ միջինում 5 տարի ավելի երկար են ապրում, քան քաղաքաբնակները:

Տարեց բնակչության 17,5 տոկոսը, կամ` 57.205 մարդ, ունի հաշմանդամություն, որոնք կազմում են բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց /176485 մարդ/ 32,4 տոկոսը: Տարեց հաշմանդամների ընդհանուր թվի մեջ կանայք կազմում են 56,7 տոկոս, քաղաքաբնակները` 79,7 տոկոս:

Մասնագետների բնութագրմամբ, բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը բնակչության կառուցվածքում տարեց բնակչության տեսակարար կշռի աճն է, ինչը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցությունում տեղ գտած տեղաշարժերի, մասամբ նաև` միգրացիայի հետևանք է:

Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8 տոկոս է, ապա այդ հասարակությունը գնահատվում է որպես երիտասարդ, 10 տոկոսի դեպքում` ծերացող, իսկ 12 տոկոս և բարձր՝ համարվում է ծերացած: Այսինքն, ըստ ներկայացված վիճակագրական տվյալների, Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող երկիր: Հետազոտողները նշել են, որ առաջիկա տարիներին սպասվում է բնակչության կառուցվածքի մեջ տարեցների թվաքանակի աճ, քանի որ կենսաթոշակային տարիք կսկսեն մուտք գործել 1950-ականներին ծնված` գրեթե կրկին անգամ ավելի մեծ թվով անձինք:

«Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա (թե’ մեկը, թե’ մյուսը քիչ հավանական են), ապա Հայաստանի բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև», -նշված է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած ռազմավարության մեջ:

Ահա այս և մյուս խնդիրների պարագայում մեծանում են պետության պարտավորությունները տարեցների հանդեպ և նրանց հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտություն է առաջանում: Օրինակ, ծրագրով նախատեսված է ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ համարտեղ իրականացնել մի շարք միջոցառումներ՝ հասարակության մեջ և հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում տարեց մարդկանց նկատմամբ հարգանքն ամրապնդելու, հասարարական կարծիք ձևավորելու ուղղությամբ: Նաև` համայնքում տարեցների ինտեգրման խթանում և այդպես շարունակ:

Ծրագրով աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը պարտավորվում է յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 20-ը Հայաստանի վարչապետին ներկայացնել տեղեկատվություն Ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}