Ադրբեջանը բարելավում է իր միջազգային տեսքը. Արգենտինական օրաթերթն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին

«CLARIN» օրաթերթի շաբաթօրյա համարում լույս է տեսել Մարսելո Կանտելմիի «Հայաստան-Ադրբեջան. պատրույգը վառելու վտանգը» վերնագրով հոդվածը: Հոդվածագիրը անդրադառնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանեց տարածաշրջանային այցին և այդ նույն ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարներին, որի հետևանքով երկու կողմերից էլ եղան զոհված զինծառայողներ: Մ. Կանտելմին նշում է, որ այդ դեպքերից առաջ` ապրիլ ամսին, Հայաստանը բողոք էր ներկայացրել, որ ադրբեջանցի զինվորները կրակել էին քաղաքացիական թիրախների վրա՝ երկու կողմերը բաժանող սահմանային գծի մոտ` վնասելով մեկ շտապ օգնության մեքենա, ինչպես նաև մեկ դպրոց ու մեկ մասնավոր մեքենա Այգեպար գյուղում: Մեքենայում կային նաև երեք հայ զինվորներ, որոնք բոլորն էլ մահացան:

Այս դեպքերը, հանդիսանում են վտանգավոր խախտում այն զինադադարի, որն ուժի մեջ է 1994 թվականից շուրջ 25000 զոհ տված արյունալի պատերազմից հետո։ Միևնույն ժամանակ, ըստ հոդվածագրի սա պարզում է երկու պետությունների միջև հակամարտության խորությունը և բացահայտում, որ պատերազմական վիճակը, կախված է մի դերձանից որն օրըստորե էլ ավելի է բարակում:

«Լավ կլիներ զգուշավորությամբ դիտել այսքան բարդ մի բեմ, եթե ուզենանք ըմբռնել հակամարտության մեջ իրար բախվող շահերը և որոշ թեթևությամբ արվող քայլերի հետևանքները: Վերջերս Ադրբեջանը վերածվել է Արգենտինայի բարձր առանձնաշնորհներով հանկարծակի գործընկերոջ: Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը այս տարվա չորս ամիսների ընթացքին երեք անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս նոր հարաբերությունների նախավերջին կանգառը եղել է արգենտինացի գործարարների պատվիրակության այցելությունը Բաքու՝ ներքին առևտրի քարտուղար Գիժերմո Մորենոյի մասնակցությամբ: Վերջին կանգառն այս շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարի ժամանումն էր Բուենոս Այրես: Այս հանգամանքը առաջ է բերում մտահոգություն արգենտինահայ համայնքում: Մտահոգությունը չի վերացվել, այլ միմիայն մեղմացել է Թիմերմանի դեպի Երևան մոտակա գործուղման լուրերով»- նշում է հոդվածագիրը:

 «Խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է այս շփումները որպես դիվանագիտական իր արշավի մի մաս՝ բարելավելու համար իր միջազգային տեսքը և իր համար ապահովելու անհրաժեշտ ապագա դաշնակիցներ: Transparency International-ը կովկասյան վերոնշյալ երկրին տալիս է 143-րդ տեղը 183 երկրների շարքում կոռուպցիայի գնահատման ցուցակի մեջ: Amnesty International-ը բողոքել է Ադրբեջանում այլախոհներին և լրագրողներին հետապնդելու համար:

Կան նաև սուր քննադատական մեկնաբանություններ 2010 թ. ընտրությունների խարդախությունների կասկածանքների համար, կամ այն միջոցների շուրջ, որոնցով Հէյդար Ալիևը` ներկայիս նախագահի հայրը և խորհրդային վարչակարգի վերջին շրջանի երկրի ղեկավարը, 2004 թ. իշխանությունը փոխանցեց իր որդուն՝ ծնունդ տալով ժառանգական մեկ հարստության ուժեղ բանավեճ թողած ընտրությունների մեջ:

Իր արտաքին պատկերը լվանալու իր ճիգի մեջ, այս տարի Ադրբեջանը հյուրընկալեց «Եվրատեսիլի» երգի փառատոնը, որի իրականացման համար Բաքուն հատկացրեց քառապատիկ ավելի գումար, քան սովորաբար պահանջվում է կազմակերպելու համար այդ հանրահայտ մրցույթը, որը դիտում են հարյուր միլիոն եվրոպացիներ: Այդ նախաձեռնությունների համար ուղղված գումարները գալիս են գազի և նավթի առկայությունից»- ավելացնում է հոդվածագիրը:

Հոդվածում նաև նշվում է, որ Մեծ Բրիտանիան ամենամեծ ներդրողն է 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող կովկասյան այդ երկրում, որտեղ բնակություն են հաստատել 5,000 անգլիացիներ, իսկ արքայազն Էնդրյուն՝ Լոնդոնի շահերը ապահովելու համար 2005 թ. ի վեր ութ անգամ այցելել է Ադրբեջան: Հիշյալ բարեկամությունը թրջված թղթի է վերածում Մալվինյան կղզիների համար տարվող պայքարի նոր գործընկեր ունենալու Վարդագույն Տան (Արգենտինայի նախագահական պալատ) պատրանքը:

Ադրբեջանական տնտեսական ուժը ենթադրում է քաղաքական և զինվորական ուժ: Թուրքիայի սիրասուն դաշնակից Ադրբեջանը կիսում է այդ պետության լեզուն, երկիրը թուրքական Ջեյհան նավահանգստի հետ կապող հսկա նաֆթամուղը և հին թշնամությունը Հայաստանի հետ, որը Օսմանյան Կայսրության ձեռքում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանքը խլեց անցյալ դարի առաջին ցեղասպանության ժամանակ:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` հոդվածագիրը, մասնավորապես, նշում է. «Հայաստանի կողմից իր հին Արցախ նահանգի՝ Լեռնային Ղարաբաղ անունով ծանոթ շրջանի համար տարվող հակամարտությունը սկսել է 1918 թ., երբ Խորհրդային Միության առաջին փուլերում սկսեցին ձևավորվել նորաստեղծ խորհրդային պետությունների միջև նոր սահմանները: 1923 թ. բոլշևիկյան վարչակարգը հանձնեց այդ տարածքը ադրբեջանցիներին՝ չնայած բնակչության հայկական մեծամասնությանը: 80-ական թվականներին վերջերին երկու ազգերի միջև լարվածությունն աճեց, երբ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը և համաժողովրդական հանրաքվեն ջախջախիչ մեծամասնությամբ Հայաստանի հետ միանալուն կողմ քվեարկեցին և ներկայիս փխրուն զինադադարով կանգնեցված պատերազմը բռնկվեց։ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվեց ցայսօր միջազգային ճանաչում չունեցող հանրապետությունը, որտեղ իշխանությունը գտնվում է հայկական բնակչության ձեռքում:

Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է 1,6 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ զինամթերք, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր: Բաքուն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն դրանք օգտագործվելու են Թեհրանի դեմ՝ առանց դիվանագիտական դարձվածքների, սակայն, պարզաբանելով, որ այդ զենքերի թիրախը լինելու են Լեռնային Ղարաբաղն ու հայերը»,- եզրափակում է հոդվածագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}