Հովիկ Աբրահամյանը՝ Վարդանիկին. «Համբերի՝ տեսնենք ինչ է լինում»
Որքան էլ ՀՀԿ տարբեր ռանգի չինովնիկներն ու Գյումրիի պաշտոնյաները պնդեն, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, այդպես չէ: Հովիկ Աբրահամյանի Գյումրի այցից «վայրկյաններ առաջ» նա գրել է երկու դիմում, մեկը՝ տեղական կառույցի ղեկավարումը «թարգելու» մասին, մյուսով «խնդրել է կասեցնել իր անդամակցությունը ՀՀԿ-ին»: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առաջին դիմումը կբավարարեն, երկրորդին ընթացք չեն տա. համբերի՝ տեսնենք ինչ է լինում: Մինչ ՀՀԿ-ում համբերում են, ԲՀԿ մարտական թևը՝ Մարտուն Գրիգորյանի հոր ղեկավարությամբ ոչ միայն «քաղցր» որակումների է արժանացնում ՀՀԿ-ին, այլև տեսակետ է հասունանում, որ եթե Վարդանիկը քաղաքապետի թեկնածու դառնա, չի բացառվում, որ իրենք «տակից» օգնեն նրան: Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն գոնե այս պահին կարողացավ Գյումրիում հարցերը լուծել փաթեթով, «ղալմաղալը» տեղափոխեց դեպի Բուռնաշ ու Վարդանիկ զույգը՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից, Բալասանյանին դարձրեց քաղաքապետի թեկնածու՝ կանխելով Մարտուն Գրիգորյանի պասաժը, երրորդ քայլով էլ ԲՀԿ-ի ձեռքից ՀՀԿ-ն կվերցնի մեծամասնականի մանդատը, անկախ այն բանից՝ դա բաժին կհասնի Վարդանիկին, թե Արման Սահակյանի, մեկով պակասեցնելով ԲՀԿ-ի և ավելացնելով իր պատգամավորների թիվը քվեարկությունների էս սուղ դարում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները