Քարոզարշավ՝ տրակտորներով. ԲՀԿ-ն դարձյալ գայթակղում է ընտրողներին
Անդրադառնալով Թալինում առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններին՝ «Հրապարակը» գրել է, որ ԲՀԿ-ն դարձյալ գայթակղում է ընտրողներին իր հարստությամբ:
«Վկան քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Խաչատրյանի նախընտրական շտաբի դուռը զարդարող երկու շքեղ և բոլորովին նոր տրակտորներն են: Տրակտորների ապակիների վրա էլ՝ Վազգեն Խաչատրյանի նախընտրական գովազդային մեծադիր լուսանկարները: Ըստ ամենայնի, սա խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարեհաջող կիրառված ընտրակաշառքի շարունակությունն է, որ տեղավորվում է ԲՀԿ գործելաոճի շրջանակներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները