ՌԴ-ում ԻԻՀ դեսպան. Եթե Ռուսաստանն Իրանին հանձնի S300 ՀՀՊ համակարգը, ապա Թեհրանը կվերանայի իր բողոքը
Եթե Ռուսաստանը կատարի իր պարտավորությունը և Իրանին հանձնի S300 հակահրթիռային պաշտպանության համակարգը, ապա Թեհրանը կվերանայի իր բողոքը:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Մահմուդ Ռեզա Սաջջադին:
Իրանի դեսպանը, խոսելով S300-ի առնչությամբ ընթացող դատական գործընթացների մասին, նշել է. «Թեհրանը որպես փոխհատուցում ռուսական կողմից պահանջել է ընդամենը 900 միլիոն դոլար, սակայն Ժնևի դատարանը որոշում է կայացրել հատուցման գումարն ավելացնել ևս 3 միլիարդ դոլարով. Սա դատարանի նախաձեռնությունն է, ոչ թե Թեհրանի: Այդ փաստը վկայում է, որ չպետք է Արևմուտքին վստահել»:
Նշենք, որ Իրանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ռուսական կողմը պետք է Իրանին տրամադրեր S300 ՀՀՊ համակարգեր, սակայն հետագայում Մոսկվան հրաժարվեց տրամադրել սույն համակարգերը, ինչից հետո Թեհրանը փոխահատուցում ստանալու նպատակով դիմեց միջազգային դատարան:
Նախորդող տեղեկատվություն՝ ՌԴ-ում Իրանի դեսպան. Եթե Իրանն Արևմուտքի նախանշած սցենարով զոհաբերվի, ապա հաջորդը Ռուսաստանի հերթն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում