«Վանոն չէր կարող սեփական նախաձեռնությամբ, ենթադրենք, Պողոսին կանչեր ու ասեր` գնա էն մարդուն, մյուսին կամ այն մեկին խփի, սպանի»
Վանո Սիրադեղյանի եղբայր Սերոժի որդին` Մուշեղ Սիրադեղյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով Սիրադեղյանի նկատմամբ առաջադրված սպանությունների ծանր մեղադրանքների մասին, ասել է. «Հնարավոր է, որ այդ համակարգում այդ ժամանակ սպանություններ արված լինեն: Բայց հնարավոր չէ, ամեն մարդ էլ հասկանում է, որ Վանոն չէր կարող սեփական նախաձեռնությամբ ենթադրենք Պողոսին կանչեր ու ասեր` գնա էն մարդուն, մյուսին կամ այն մեկին խփի, սպանի: Եթե դա նույնիսկ արվել է, ապա արվել է մարդկանց ինչ-որ խմբի կողմից: Եվ եթե այսօր այդ խմբի մարդկանցից մեկը քաղաքական գործիչ է կամ ազատության մեջ է, ուրեմն ամեն ինչ բարդում է Վանոյի վրա: Իսկ Վանոյին էլ դարձնում են քավության նոխազ»:
Թե ում նկատի ուներ եղբորորդին, չմանրամասնեց` հորդորելով այլևս հարցեր չտալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները