«ԲԱՄՕ մետալ»-ի անցկացրած հետազոտության արդյունքում Սյունիքի մարզկենտրոնի ջրերը դարձյալ պղտորվել են
Արդեն երկու օր է՝ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնը կապանցիներին զգուշացնում է, որ ջուրը խմեն միայն եռացրած վիճակում. գրում է «Ժողովուրդը»:
Սյունիքի մարզկենտրոնի ջրերը դարձյալ պղտորվել են։ Այս անգամ տեսչությունը նշում է, որ պատճառն առատ տեղումներն են։ Սակայն, թերթի տեղեկություններով, «ԲԱՄՕ մետալ» ընկերությունը քաղաքի ջրահավաք ավազանի տարածքում ուսումնասիրություններ է իրականացնում, ինչն էլ ջրի պղտորման պատճառ է դարձել։ Չնայած ընկերությունը հերքում է դա, սակայն բարձրացված աղմուկի պատճառով մի քանի օր դադարեցրել էր աշխատանքը։ Այժմ այն նորից վերսկսվել է, և ընկերության տեխնիկան աշխատում է ջրահավաք ավազանի մերձակա տարածքում ու ամեն օր անցնում է մինչև մաքրման կայան հասնող գետի ջրերի միջով։ Թերթը փորձել է «Հայջրմուղ»-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Գևորգյանից պարզել, թե ինչ են ձեռնարկել խնդրին լուծում տալու համար, սակայն վերջինս ասել է, որ շատ զբաղված է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում