Կոնտեն որակազրկվել է 3 ամսով
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որակազրկվել է 3 ամսով, ինչպես նաև ենթարկվել է տուգանքի: Մարզչին մեղադրում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ, երբ նա գլխավորում էր «Սիենան»:
Այսօր իտալական դատարանը կայացրել է վճիռը` որակազրկում 3 ամսով և տուգանք` 200 հազար եվրո գումարի չափով:
Սա նշանակում է, որ Կոնտեն 3 ամիս չի կարող պահեստայինների նստարանից հետևել «Յուվեի» մրցելույթներին: Այսինքն` 14 խաղ «Ծեր սինյորան» զրկված կլինի գլխավոր մարզչից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա