Մելինե Դալուզյանը նույնպես ձախողվեց
Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց մինչև 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանը հրում վարժությունում 0 միավոր ստացավ: Պոկում վարժությունում մեր մարզուհին բարձրացրեց 111 կգ ծանրաձողը, որից հետո ձախողեց հաջորդ 2 մոտեցումները` պատվիրելով 115 կգ:
Հրում վարժությունում, նախապես պատվիրելով 140 կգ ծանրաձողը, Մելինեն չկարողացավ գլխավերևում պահել այդ քաշը, իսկ 3-րդ մոտեցման ժամանակ, որում պատվիրված էր 142 կգ, նա կրկին անհաջողության մատնվեց և ստացավ 0 միավոր:
Այսպիսով` երկամարտի արդյունքներով Դալուզյանը գրավեց նախավերջին տեղը, մինչդեռ մեդալների հավակնորդների շարքում էր…
Հավելենք, որ 69 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնուհու կոչմանն արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ռիմ Յոնգ Սիմը, ով երկամարտի արդյունքով արձանագրեց 261 կգ արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա