Մազմանյանը հիմնադրամ է ստեղծում և դրա համար բյուջեից կհատկացվի 1 մլն դրամ
Հայաստանում ևս մեկ հիմնարդամ է ստեղծվելու, որը կոչվելու է «Հայ արտ սինեմա»: Կառավարության օգոստոսի 2-ին կայանալիք նիստի օրակարգում դրված է լինելու կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն, Հայաստանի քաղաքացի Արմեն Մազմանյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ռոման Բալայանը և Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը:
Նույն նախագծով, Հայաստանի մշակույթի նախարարությունը լիազորվելու է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու «Հայ արտ սինեմա» հիմնադրամում: «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Մարտին Ադոյանը:
Նույն որոշման նախագծով, «Հայ արտ սինեմա» հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի մշակույթի նախարարությանը հատկացվելու է 1 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում