«Одноклассники»-ն անվտանգ կդարձնեն երեխա-օգտատերերի համար
«Одноклассники» սոցիալական կայքը հատուկ երեխաների համար` մինչև 13 տարեկան, նոր ծառայություն է մատուցելու: Այսուհետ երեխաները, ստանալով տարօրինակ կամ վտանգ պարունակող հաղորդագրություններ, կկարողանան այն հասանելի դարձնել կայքի պատասխանատուներին` ընդամենը սեղմելով հաղորդագրությունների պատուհանում նորամուծություն կոճակից, որը պայմանականորեն կրում է «վտանգի կոճակ» անվանումը:
«ՌԻԱ-Նովոստի»-ի տեղեկացմամբ, եթե երեխայի ստացած հաղորդագրությունը օգտատերի համար վնասակար է, ապա այն ուղարկած օգտատերը կարգելափակվի :
Սոցիալական այս կայքը քիչ թե շատ ամենաանվտանգն է համարվում նույնատիպ կայքերի շրջանում այն տեսանկյունից, որ դրանում հնարավոր չէ որոնման ճանապարհով գտնել մինչև 18 տարեկան երեխաների անձնական էջերը, թեև կանոնադրության համաձայն հնարավոր է գրանցվել 6 տարեկանից:
Օրական սոցիալական ցանցից օգտվում է շուրջ 29 մլն մարդ: