Տանտերերը վերջապես ոսկե մեդալ նվաճեցին
Լոնդոնում ընթացքի մեջ են ամառային 30-րդ օլիմպիական խաղերը: Թիմային հաշվարկում շարունակում են առաջատարի դերը պահպանել չինացի մարզիկները: Մեծ Բրիտանիայի հավաքականը մինչ այժմ չէր նվաճել ցանկալի ոսկե մեդալ, սակայն այսօր` ակադեմիական թիավարություն մարզաձևում, կանանց զույգերում չեմպիոն են հռչակվել Հելեն Գլովերն ու Հիզեր Սթենինգը` Մեծ Բրիտանիային պարգևելով ցանկալի մեդալը:
Այս մրցաձևում 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Ավստրալիան ներկայացնող Քեյթ Հորնսի-Սարա Թեյթ և Ջուլիեթ Հեյգ-Ռեբեկա Սքոուն զույգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա