Ս.Սաֆարյան. «Ժառանգությունը» դեռ չի ամփոփել, թե ինչ է կատարվում Գյումրիում
«Այս պահի դրությամբ բոլոր վարչականները տարբեր քննարկումներ են ունենում տարբեր տեղերում, դիտարկվում են մեր բոլոր հնարավոր ռեսուրսները ՏԻՄ ընտրություններում մասնակցության առումով: Բայց այս պահի դրությամբ ոչինչ հստակ չենք կարող հայտարարել»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ մասնակցություն է պատրաստվում ունենալ «Ժառանգությունը» ՏԻՄ առաջիկա ընտրություններում, առաջադրելո՞ւ է քաղաքապետի թեկնածուներ մի շարք քաղաքներում և մասնավորապես Գյումրիում, ասաց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալինում ՏԻՄ ընտրությունները արդեն օգոստոսին են, ապա «Ժառանգությունը» առաջիկա մի քանի ժամերին հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որում կմատնանշի, թե «Ժառանգությունից» ո՞վ է մասնակցելու Թալինում ավագանու ընտրություններին. «Բայց մնացած թեկնածուների կազմը, որոնք կունենան կուսակցության սատարումը և կլինեն մեր թեկնածուն համայնքային ընտրություններում ` կհայտարարենք ավելի ուշ: Կրկնում եմ` այս պահի դրությամբ վերջնական որոշումներ ընդունված չեն»,- նշեց Ս.Սաֆարյանը:
Panorama.am-ի ճշտող հարցին, որ փաստորեն նա չի բացառում, որ հնարավոր է Գյումրիում էլ քաղաքապետի թեկնածու ունենան, «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց միայն, որ դեռևս չեն ամփոփել, թե ինչ է կատարվում Գյումրիում և որն է կուսակցության մասնակցությունը այդ ՏԻՄ ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան