ՖԻՖԱ-ի գործակալը պնդում է, որ Ռոբին վան Պերսին պայմանագիր է ստորագրել «Յուվեի» հետ
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆաբիո Փարիզին վստահ է, որ «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենթուսի» հետ:
«Կարծում եմ` «Յուվենթուսն» արդեն պայմանագիր է ստորագրել Ռոբինի հետ, սակայն փաստաթուղթը դեռևս հաստատված չէ նոտարով, այդ իսկ պատճառով էլ տեղեկությունները չեն տարածվում: Իհարկե, դա իմ կարծիքն է, սակայն 80 տոկոսով վստահ եմ, որ հոլանդացին շուտով կհամալրի «Ծեր սինյորայի» շարքերը:
Թուրինում ցանկանում են ունենալ ուժեղ և մրցունակ թիմ, իսկ դրա համար հարկավոր է համաշխարհային մակարդակի հարձակվող ունենալ: Չեմ կարծում, որ վան Պերսին հարմար տարբերակ է»,- նշել է Փարիզին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա