Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ թռիչքը կկայանա վաղը
Երևան-Հալեպ չվերթը, որ այսօր հետաձգվել էր ուղևորներ չլինելու պատճառով, կկայանա վաղը, ժամը 14.00-ին : Այս մասին Panorama.am-ին ասացին «Արմավիա» ավիաընկերությունից:
Նույն աղբյուրը նշեց նաև, որ Հալեպ-Երևան թռիչքն էլ նախատեսվում է նույն օրը, ժամը 16.00-ին:
Հիշեցնենք, ավելի վաղ «Արմավիա»-ն տարածել էր հաղորդագրություն, որում տեղեկացրել էր այսօր` օգոստոսի 1-ին, նախատեսվող Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի կայացել ուղևորների բացակայության պատճառով: Ավիաընկերությունից հավաստիացրել էին, որ «Արմավիան» պատրաստ է իր լրացուցիչ չվերթը անմիջապես իրականացնել ուղևորների առկայության դեպքում:
Նշենք նաև, որ ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ «Արմավիան» պատրաստ է օգոստոսի 1-ից իրականացնել լրացուցիչ չվերթ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»: Չվերթներ կիրականացվեն նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: