Բալոտելին թաքնվել էր զուգարանում
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կրկին հայտնվել է ծիծաղելի իրավիճակում: Միլանից վերադառնալիս, որտեղ նա անցկացրել է իր արձակուրդի ավարտական հատվածը, Մանչեսթերի օդանավակայանում նա ստիպված է եղել մյուս ուղևորների հետ միասին սպասել իր ուղեպարկին, քանի որ ժամանել էր ոչ թե VIP, այլ սովորական էկոնոմ կարգի չվերթով:
Բնականաբար, «Մանչեսթեր Սիթիի» աստղը չէր կարող ուշադրությունից երկար ժամանակ դուրս մնալ, և շուտով երկրպագուները նկատել էին նրան` խնդրելով լուսանկարվել և ինքնագրեր բաժանել: Բալոտելիի անձնական վարորդի խնդրանքը երկրպագուներին չէր հանդարտեցրել և Մարիոն ստիպված պատճառաբանել էր, որ ուզում է գնալ... զուգարան: Բալոտելին թաքնվելով այնտեղ սպասել է այնքան ժամանակ, մինչև օդանավակայանի աշխատակիցները երկրպագուներին հեռացնեն:
«Նրան դուր չեկավ նման ուշադրությունը»,- նշել է ուղևորներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում