Լրագրողները Դավութօղլուին հարցրել են նրա հնարավոր հրաժարականի մասին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է լրագրողների հետ: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի սյունակագիր Ութքու Չաքըրօզերն ընդգծել է, որ 3 ժամ տևած հանդիպման ժամանակ Դավութօղլուին հիմնականում ուղղվել են քննադատական բնույթի հարցեր: Ընդ որում ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչներն են քննադատել Դավութօղլուի ուղենշած Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
Դավութօղլուն, սակայն, խոսել է իր իր պաշտոնավարման ձեռքբերումների մասին` բառացիորեն ասելով հետևյալը.
«Իմ պաշտոնավարման սկզբում մենք ընդամենը 93 պետությունում ունեինք թուրքական դեսպանատուն: Այժմ դրանց թիվը 131 է: Սա` մեկ: Երկրորդ` Ռուսաստանի հետ մուտքի արտոնագրայի (վիզային) ռեժիմի հանումը երազի պես բան էր, իսկ այսօր արդեն իրականութուն է: Կարողացել ենք նաև ապահովել մեր ներկայացվածությունը միջազգային բոլոր հարթակներում: Մենք վարում ենք ոչ թե երևակայության, այլ տեսլականի վրա հիմնված արտաքին քաղաքականություն»:
Լրագրողները Դավուօղլուին հիշեցրել են միջազգային փորձագետների գնահատականը, ըստ որի, Անկարայի «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունն անարդյունք է: Օրինակ` թուրք-սիրիական հարաբերությունների վատացումը: Դավութօղլուին հարցրել են նաև այն մասին, թե արդյոք արտաքին քաղաքական ձախողումների պատճառով հրաժարական կտա: Ի պատասխան Դավութօղլուն ասել է, որ «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը ձախողված չէ: Չնայած Սիրիայի հետ հարաբերություններում կա ճգնաժամ, բայց Դավութօղլուն հիշեցրել է Եգիպտոսի, Հունաստանի և Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունների մերձեցման մասին:
«Մեկ տարի առաջ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության օրինակ էր ծառայում Իրաքի և Սիրիայի կառավարությունների հետ կազմակերպված նախարարների համատեղ խորհրդի ժողովները: Նոր շրջանում որպես օրինակ կարող են դիտվել Եգիպտոսի և Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- նշել է Դավութօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան