Facebook-ը հրապարակել է կեղծ աքաունթների թիվը
Facebook սոցիալական ցանցում գրանցված աքաունթների շուրջ 9 տոկոսը կեղծ են կամ խախտում են ցանցի կանոնները: Այս տվյալները ներկայացված են սոցցանցի եռամսյակային հաշվետվությունում, որը ներկայացվել է ԱՄՆ արժեքավոր փաստաթղթերի և բորսաների կոմիտեին:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հաշվետվությունում ասված է նաև, որ Facebook-ի ամենամսյա այցելուների թիվը 2012թ-ի հունիսի վերջի դրությամբ կազմել է 955 մլն մարդ և այս թվի 4.8 տոկոսը այսպես ասած «դուբլյորներ» են, այսինքն` ստեղծվել են այն անձանց կողմից, որոնք արդեն իսկ գրանցված են ցանցում: Մինչդեռ Facebook-ի կանոնադրությունը արգելում է մեկ էջից ավելին գրանցել:
Սոցցանցը նաև երկու տեսակի ոչ ճիշտ աքաունթների է մատնացույց անում: Մասնավորապես, խոսքն այն էջերի մասին է` դրանք կազմում են 2.4 տոկոսը, երբ օգտատերերը գրանցվում են սեփական բիզնեսի, ընկերության կամ ընտանի կենդանու համար: Իսկ այս կարգի մասնակցության համար Facebook-ը խորհուրդ է տալիս գրանցել հանրային էջեր, ոչ թե անձնական:
Երկրորդը այն էջերն են, որոնք օգտագործվում են ցանցի կանոնների խախտման նպատակով` օրինակ, սփամի տարածման համար: Այդպիսիք Facebook-ում 1.5 տոկոսն են:
Նշվում է, որ սոցիալական ցանցի ամենամսյա այցելուների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 29 տոկոսով, իսկ բջջային սարքավորումների միջոցով Facebook-ից ամեն ամիս օգտվում է 543 մլն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում