Կառավարությունը հեշտացրել է Սիրիայի և Լիբանանի հայերի համար Հայաստանի քաղաքացիության անձնագիր ստանալը
Այսօր կառավարությունը հերթական նիստում հաստատել է այն երկրների ցանկը, որոնց ազգությամբ հայ քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության անձնագրեր ստանալ տվյալ երկրում գտնվող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ, Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո օտարերկրյա քաղաքացին անձնագիրն ստանում էր Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
«Այս դեպքում Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալուց հետո անձնագրեր կարող են ստանալ այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում», -կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա