«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է
Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, «Հրապարակին» հայտնել է, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում։ Նույն աղբյուրը պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեյսբուքյան ստորագրահավաքի և շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված
Լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով թերթը դիմել է Վանո Սիրադեղյանի կնոջը՝ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին: Թերթի հարցին՝ «Մենք ինֆորմացիա ունենք, որ Վանոն ողջ չէ հիմա, որ ամիսներ առաջ մահացել է։ Սա ճի՞շտ է», Ռուզաննա Տոնոյանը պատասխանել է. «Չկա նման բան։ Գիտեք, ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել։ Հարմար չեմ գտնում, չեմ ուզում այս թեմայով խոսել։ Ինչ ուզում են՝ թող խոսեն մարդիկ»: Ի պատասխան թերթի այն դիտարկմանը, որ «եթե Վանո Սիրադեղյանը չկա, ժողովուրդը պետք է իմանա։ Իրավունք ունի իմանալու։ Ի վերջո, նա այս ժողովրդի գրողն է, քաղաքական գործիչն է», Սիրադեղյանի կինը նշել է. «Չգիտեմ ինչ ասեմ: Եթե ինչ-որ կարևոր բան կատարվի, որ մարդիկ պետք է իմանան, կհայտնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները