Կադրային ջարդ՝ ՊՆ Գլխավոր շտաբում
«Ժամանակի» հավաստի տեղեկություններով, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբում կադրային ջարդ է կատարվել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեությունը:
Թերթի տեղեկություններով, նրանից բացի, աշխատանքից ազատվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը և ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունները՝ ասելով, որ. «Հենց պաշտոնապես նման հրաման եղավ, մենք ձեզ պաշտոնապես կտեղեկացնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները