Կարամելի Հարութին պատկանող երթուղու վարորդները գործադուլ են արել
«Ժողովրուդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Երևան-Սևան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել: Նրանք դժգոհել են իրենց ստացած ցածր աշխատավարձից և աշխատանքային ոչ բարվոք պայմաններից:
Թերթը տեղեկացրել է, որ երթուղին պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին` Կարամելի Հարութին, որից էլ թերթը փորձել է ճշտել գործադուլի պատճառները: Սակայն պատգամավորն ասել է, որ ինքը Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել:
Թերթը դիմել է երթուղին սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանին, որը բացատրել է. «Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված: Աշխատավարձի հարց չի եղել»: Սակայն 261 երթուղու վարորդներից մեկը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ իրենք ժամանակավորապես համաձայնել են աշխատել, մինչև իրենց պահանջը կատարվի: Հակառակ դեպքում գործադուլ կանեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները