Պաշտպանության նախկին փոխնախարարը գնել է Դավիթ Անհաղթի այգու շատրվանները` հարակից տարածքով
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի այգու շատրվանները` հարակից տարածքով, գնել է: Այս մասին թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը` Աղաբաբյանը` որոշ վերապահումներով. «Այդ գործարքը դեռ չի կայացել, բայց իսկապես մի ընկերություն կա, որը ցանկություն ունի գնել այդ տարածքը, ու ես այդ ընկերությունում մասնաբաժին ունեմ: Բայց որպեսզի թյուրիմացություն չլինի, հավելեմ, որ ոչ թե այգու տարածքներն ենք գնելու, այլ այգու հարակից շենքը»:
«Վաճառքի հանված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործարար Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտին): Շինարարական բիզնեսով զբաղվող այս պաշտոնյան այնքան է խրվել պարտքերի մեջ, որ սկսել է ունեցվածքը վաճառել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները