Կակայի տրանսֆերը կքննարկվի Նյու Յորքում
Կակայի «Միլան» վերադառնալու լուրերը շարունակվում են, իսկ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն օվկիանոսից այն կողմ` Նյու Յորքում: Այս մասին տեղեկացրել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններ կվարենք Նյու Յորքում: Իրավիճակը բարդ է, քանզի Կակայի տրանսֆերը թանկ արժե: Իսկապես, շատ-շատ թանկ արժե: Այդուհանդերձ, նա մեր պատմության մի մասնիկն է»,- նշել է Գալիանին:
Հիշեցնենք, որ «Միլանը» ցանկանում է ոչ թե գնել, այլ վարձավճարով վերցնել բրազիլացի կիսապաշտպանին, սակայն նույնիսկ այդ պարագայում Կակայի աշխատավարձը բավականաչափ կթեթեևացնի իտալական ակումբի բյուջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա