Արմեն Մազմանյանը մնաց ձեռնունայն
Այսօր Հայաստանի կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված «Հայ արտ սինեմա» կոչվող հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը հանվել է նիստի օրակարգից: Այդ մասին այսօր նիստում հայտարարեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը արդեն սկսում էր ներկայացնել հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ռոման Բալայանը և Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը:
Նույն նախագծով, Հայաստանի մշակույթի նախարարությունը լիազորվելու է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու «Հայ արտ սինեմա» հիմնադրամում: «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Մարտին Ադոյանը:
Նույն որոշման նախագծով, «Հայ արտ սինեմա» հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի մշակույթի նախարարությանը հատկացվելու էր 1 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում